Tert.am-ը գրում է.

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Tert.am-ի հետ  զրույցում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դատական համակարգին ցուցումներ չեն լինելու: 2 ձեռքով ողջունելով այս հարցում Փաշինյանի որոշումը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ սա, որպես վիրահատական միջամտություն, բերելու է նաև  խայտաբղետ դատական ակտերի, կոռուպցիայի դրսևորումների: Իհարկե, շատ  կարճ: Նրա  խոսքով, վարչապետի այս որոշումը շոկի մեջ է գցել դատավորներին:

-Պարո՛ն Աթանեսյան, շաբաթօրյա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման մեջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատավորների մոտ ինչպես համակարգչային տերմինաբանութամբ՝ «կախված վիճակ» է:

-Ողջունում եմ պարոն Փաշինյանի հայտարարությունը: Այն բավական խորիմաստ է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր դատական համակարգն ունեցել է գործունեության չգրված կանոններ:

Դրանցից են՝ գործերը վերին դատական ատյաններում զեկուցելը, լուծման եղանակը և այդ կարգադրությունները ստանալը: Նաև զանգեր էին լինում բարձրագույն իշխանության մարմիններից՝ դատարանների նախագահների կողմից էդ հարցերը կարգավորելու համար: Հիմա այդ ամենը վերացվել է: Նա իր հայտարարությամբ, փաստորեն, ասաց, որ այդ ամենը չի լինելու: Եվ սա դատավորների համար ստեղծում է մի նոր վիճակ, որոնցում իրենք երբեք չեն եղել: Մենք, իհարկե, ունենք դատավորներ, որոնք միշտ փորձել են անկախ աշխատել: Հանուն ճշմարտության պետք է ասեմ դա. շատ չեն, բայց ունենք: Բայց մնացած մեծ մասը կանգնելու են շոկի առաջ: Կրկնում եմ՝ իրենք երբեք այդպես չեն աշխատել: Չեն էլ պատկերացնում, որ իրենց թողնելու են աշխատել օրենքով: Դժվարանում եմ ասել՝ ինչ է լինելու, բայց կամաց-կամաց պետք է սովորեն, որ իրենք են ընտրել այս մասնագիտությունը, իրենք են ուզել դառնալ դատավոր և հիմա պետք է գործեն ինչպես օրենքում է գրված: Նման իրավիճակ Հայաստանում երբեք չի եղել. ո՛չ խորհրդային Հայաստանում, ո՛չ անկախության տարիներին, քանի որ այդ հրահանգավորման համակարգը  3 նախագահների օրոք էլ գործել է: Վերջին տարիներին, սակայն հասցվել էր կատարելագործված մի համակարգի: Սա լինելու է դատավորների համար ամենամեծ փորձությունը: Հավատացեք, որ դատավորները ավելի ուրախ կլինեին, եթե լիներ ոչ թե նման հայտարարություն, այլ կտրուկ կադրային լուծումներ, մարդիկ փոխվեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել