«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 22-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Երեւան Կենտրոն վարչական շրջանի Դեղատան, Մ.Խորենացի, Ագաթանգեղոսի, Տ.Մեծի, Սեւանի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել