Անդրադառնալով  Աշոտյանի՝ իրեն խիստ նկատողություն տալու հրամանին՝ Բրյուսովի համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն ասել է. «Ի՞նչ մտքի տեր պետք է լինել, որպեսզի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամին խիստ նկատողություն հայտարարել  Կոմիտեի պլենար նիստին մասնակցելու համար: Եվ դա այն դեպքում, երբ համապատասխան Խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպիտի միջամտի փորձագետի գործունեությանը: Պարզից էլ պարզ է. դատարանը անվավեր կճանաչի այս անհեթեթ հրամանը, ուստի ես որեւէ անհանգստանալու բան չունեմ»:

Զոլյանը նաև ասել է, որ  Աշոտյանը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, նույն հաջողությամբ նա կարող էր հրամայել իրեն գլխատել կամ աքսորել Լուսին: Ի դեպ խոսել է նաև Աշոտյանի հետ ունեցած նամակագրության մասին, որը դատաքննության ժամանակ կհրապարակվի:

Ոնց հասկացա Զոլյանի ելույթից Աշոտյանը բերանը լավ շաղ ա տվել Զոլյանի վրա, ու նամակագրության հրապարակումը ցույց կտա, որ մեր նախարարը միայն ֆեյսբուքում է այսքան լավը և հումորով: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել