Կարևոր ինֆորմացիա: 1984-2012 թվականների Երևանի փոփոխությունը: Պարզ երևում է, թե ինչպես կանաչ Երևանը դառնում է տափաստանային Երևան: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Կասկադից-Մոնումենտ-Ուլնեցի-Սարալանջ կանաչ հատվածը: Այդ կանաչ հատվածը շատ մեծ էր, իսկ այժմ մնացել է դրա 1/4-րդը՝ միայն Հաղթանակ զբոսայգին:
Եթե տարի-տարի նայեք, ապա կտեսնեք, որ 1992-95 թվականներին նշածս հատվածի կանաչը նոսրանում է (բայց պահպանվում է, մարդիկ ծառերը կտրում են), իսկ 2001 թվականից սկսած շատ արագ տարածքը զրկվում է կանաչից (սկսվում է քոչարյանա-զախարյանական ինտենսիվ շինարարության շրջանը):
Հաղթանակ զբոսայգու կանաչի մեջ կտեսնեք մի խոշոր դարչնագույն նորագոյացություն՝ «Գոլդըն Փալաս Երևան»:
Տեսնես ո՞վ է ավելի լավ Երևանի գլխավոր ճարտարապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել