Tert.am-ը գրում է.

Իսպանիայի կառավարությունը երկուշաբթի ճանաչել է Կատալոնիայի նոր ղեկավար Խոակիմ Տորրայի լիազորությունները, սակայն չի հաստատել Կառավարության կազմը, ինչը նշանակում է, որ Կատալոնիան կշարունակի կառավարվել Մադրիդի կողմից, գրում է kommersant.ru-ն:

Նշվում է, որ Կատոլոնիայի ղեկավարը, հակառակ Մադրիդի նախազգուշացումներին, նախարար է նշանակել ազատազրկման մեջ գտնվող երկու քաղաքական գործչի և երկրից դուրս գտնվող ևս երկու քաղաքական գործչի: Նա այդկերպ փորձել է վերականգնել Գերմանիայում այժմ գտնվող շրջանի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի ստեղծած կառավարության կազմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել