Քնի հետ կապված ամենահայտնի գիտափորձերից մեկը թույլ է տվել գիտնականներին եզրակացնել, որ ուղեղի և օրգանիզմի մշտական ակտիվության ռեժիմը կարելի է արհեստականորեն «ձգել» մի քանի օրով, սակայն օրգանիզմը նման սթրեսից կարող է լրջորեն հյուծվել: Այս ոլորտում ռեկորդսմեններից մեկը՝ Ռենդի Գարդները, ով 17 տարեկան հասակում 264 ժամ առանց քնի է մնացել, այժմ 68 տարեկան է, ողջ և առողջ և իրեն լավ է զգում:

Սակայն գիտնականները նշում են, որ նման սթրեսս-թեստերը, որոնց ընթացքում ուղեղն ու օրգանիզմը ակտիվ վիճակում են գտնվում, կարող են մահվան ելքով ավարտվել: Ընդ որում, անքնության պատճառով մահվան ուղիղ ապացույցներ չկան. դրա պատճառը, ըստ գիտնականների, մարդու օրգանների կենսաբանական առանձնահատկություններն են, որոնց վստահելի գործունեության համար ընդմիջում է անհրաժեշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել