2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,7%-ով՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա չորս ամսում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,2%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,2%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում 21,8%-ով աճել է շինարարության ծավալը, 10,3%-ով՝ առևտրի շրջանառությունը, 17,6%-ով՝ ծառայությունների ծավալը: Նույն ժամանակահատվածում աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները համապատասխանաբար՝ 25,5%-ով և 34,3%-ով:

Չորս ամսում սպառողական շուկայում գրանցվել է 3,1% գնաճ, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3,8%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում աճել է 3,5% -ով՝ կազմելով 166.150 դրամ:

Երկրում տարեսկզբից մինչև ապրիլ աննշան՝ 0,4%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել