Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու փոխադարձ անվստահության մակարդակն այնպիսին է, որ անգամ անմեղ ծաղկեփունջը, որ տղամարդը նվիրում է կնոջը՝ իրենց հանդիպման ժամանակ, կարող է դառնալ քաղաքական հակամարտության առարկա, սակայն երբեմն ծաղկեփունջը, և նման բան իսկապես լինում է, պարզապես ծաղկեփունջ է։ Gazeta.ru-ն ներկայացրել է Պուտին-Մերկել հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի՝ Գերմանիայի կանցլերին նվիրած ծաղկեփնջի շուրջ քննարկումներն ու դրանց ռուսական կողմի արձագանքը։

Գերմանական պարբերականներից մեկը ՌԴ նախագահի այդ քայլին է անդրադարձել՝ հոդվածը վերնագրելով «Ինչու է վիրավորական Պուտինի՝ Մերկելի ծաղիկ նվիրելը»։ Լուսանկարում, որ տարածում գտավ շատ արագ, Մերկելն ուրախությամբ զննում է կարմիր ծաղկեփունջը, որ հենց նոր իրեն նվիրել է Վլադիմիր Պուտինը։ «Այն, ինչ թվում է՝ սիրալիր է, իրականում վիրավորական է»,- եզրակացրել է հոդվածագիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել