Tert.am-ը գրում է.

Իրանի նկատմամբ քաղաքականությունը սեպ է խրել եվրոպացիների և ամերիկացիների միջև: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդտեղ նոր դաշինքների հնարավորություն է տեսնում, գերմանական Tagesspiegel-ում գրում է Ֆրանկ Գերոլդը:

«Այս արտահայտությունն արդեն ծեծված է դարձել՝ «առանց Ռուսաստանի՝ համաշխարհային ճգնաժամերը կարգավորել չի հաջողվի»: Սակայն, կարծես, դա մինչ այժմ հնարավոր չի եղել անել նաև Ռուսաստանի մասնակցությամբ: Այսօր աշխարհում ստեղծված իրադրությունն ավելի ու ավելի է հիշեցնում սառը պատերազմի դարաշրջանը: Տնտեսական պատժամիջոցները պետք է ստիպեին նախագահ Պուտինին փոխզիջումների գնալ, սակայն նա շարունակում է կոշտ արտաքին քաղաքականություն վարել: Կրեմլի ղեկավարը դարձել է համաշխարհային կարևորագույն դերակատարներից մեկը՝ մեծ մասամբ լուրջ ռիսկերի գնալու, ռազմական մեքենան գործի դնելու և առանց փոխզիջման իր ասածի վրա պնդելու պատրաստակամության շնորհիվ»,- գրում է հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել