Օրեր առաջ Միացյալ Թագավորությունում տեղի ունեցավ արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի արքայական ամուսնությունը։ Զույգը նշանադրվել էր դեռ 2017 թվականին։

Պսակադրության արարողությանը ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր, այդ թվում՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին՝ իր կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, հաղորդավար, դերասանուհի Օփրա Ունֆրին, հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանն՝ իր կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ և այլն։

Կասկած անգամ չկա, որ հարսանիքի վրա միլիոնավոր դոլարներ էին ծախսվել։ Շատերին հետաքրքրում է՝ ինչպիսի՞ն է եղել արքայական տորթը։ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է տորթի լուսանկարը։ Այն բավականին համեստ տեսք ունի, բաղկացած է երեք կտորից։

Տորթը նախատեսված է եղել 600 հոգու համար, որը մատուցվել է արարողությունից հետո Սուրբ Ջորջի սրահում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տորթն արժեցել է 67,000 դոլար, իսկ ողջ հարսանիքը՝ 45 միլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել