Tert.am-ը գրում է.

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարություն, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված: 

Մանուկյանը նշել է, որ բոլոր այդ առաջարկները գտնվում են ՀՀ կառավարությունում, և կարելի է դրանք ներառել առաջիկայում ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրում: 

ՀԽ նախագահը կառավարության ղեկավարին է ուղարկել նաև սեղմ առաջարկներ Հանրային խորհրդի որոշ հանձնաժողովների կողմից, որոնք նպատակահարմար են գտել դրանք ներկայացնել վարչապետին քննարկման նպատակով:


Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր անձնական նկատառումները Հայաստանում այսօր, իր կարծիքով, ամենախնդրահարույց վիճակում գտնվող 3 ոլորտների՝ կրթության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վերաբերյալ:

Այդ նկատառումները հետևյալն են. 

Կրթություն 

1) Պետք է անջատել դպրոցը բուհից և գիտությունից՝ համապատասխան երկու առանձին նախարարությունների ձևավորմամբ:

2)  Դպրոցները պետք է լինեն «ֆեդերալ»՝ կառավարվելով մեկ գերատեսչությունից և տեղական իշխանությունների հետ ունենալով չնչին առնչություն:

3) Պետք է լինեն միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ ապահովելով մասնավոր դպրոցների և միջազգային տարբեր կրթական համակարգերին միացած դպրոցների («Այբ», «Քվանտ», «Շիրակացի», «Դիլիջան» և այլն) գործունեությունը և դա տեղավորելով մեր կրթական չափորոշիչների համատեքստում:

4) Պետք է վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական գիտությունների դասավանդմանը: Բացի այդ, դպրոցական կրթությունը պետք է մեր երիտասարդության մեջ սերմանի հպարտություն մեր ազգային պատկանելության նկատմամբ: Այդ նպատակով պետք է վերանայվեն համաշխարհային և հայոց պատմության դասագրքերը: Հայոց պատմության դասագրքերում մեր պետության պատմության հետ միասին պետք է խորացված ձևով ներկայացվի հայկական գաղթօջախների պատմությունը, որոնք մեծ ազդեցություն են թողել համաշխարհային այժմյան քաղաքակրթության զարգացման վրա:  

5) Բուհերում առկա բազմաթիվ խնդիրները լուծելուն զուգահեռ, պետք է խնդիր դրվի ընտրել հայաստանյան 2-3 բուհ և դրանք բարձրացնել այնպիսի մակարդակի, որպեսզի ներառվեն միջազգային լավագույն 400 բուհերի ցանկում: 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել