Tert.am-ը գրում է.

Հանքարդյունաբերությունը պետք է բերվի հարկային դաշտ, և այդ ժամանակ Հայաստանում հանքերը չեն կորզի, քանի որ հաշվարկված է, որ Հայաստանում հանք շահագործելը միայն տնտեսական կորուստներ է բերում։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը։

«Եթե հանքատերը վճարի իր արտադրած թափոնների, տարածքների, ջրային համակարգի համար, որ ինքը վերացնում և աղտոտում է, հարկային արտոնություններ չունենա, հանք շահագործելը նրան օգուտ չի բերի։ Այսօրվա կառավարությունն այս գործերը պետք է անի և թույլ չտա, որ նորից շարունակվի պետության ունեցվածքի կողոպուտը և բնական համակարգերի ոչնչացումը։ Եթե այս թափով 20-25 տարի էլ Հայաստանում հանքերի շահագործում ընթանա, մենք չենք ունենա ո՛չ ոռոգման, ո՛չ աղբյուրի ջուր, հողերն էլ կաղտոտվեն ծանր մետաղներով»,- նշեց նա։

Նրա տեղեկացմամբ՝ մինչև 2017թ. մոտ 130 մետաղական հանքի շահագործման արտոնագրեր են տրված եղել։ Միայն 2017-2018 թթ.-ին, ըստ նրա՝ 20-ից ավելի բազմամետաղ հանքի շահագործման թույլտվություն է տրվել՝ հիմնականում Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել