Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի՝ մայիսի 19-ին կայացած հարսանեկան արարողությունն արժեցել է մոտավորապես 43 մլն դոլար:

Ինչպես նշում է BriedBook-ը, նման եզրակացության են եկել լրագրողները՝ հաշվելով մատուցված ծառայությունների ու ծախսերի մոտավոր արժեքը:

Նշվում է, որ գումարի մեծ մասը՝ 40 մլն դոլարը, ծախսվել է միջոցառման անվտանգության վրա:

Աղբյուրի հաշվարկի համաձայն՝ հարսանյաց արարողության կազմակերպիչների ծառայություններն արժեցել են 150.000 դոլար, երաժիշտներին վճարվել է 400.000, ծաղկեգործներին՝ 150.000, լուսանկարիչներին ու օպերատորներին՝ 23.000 դոլար:

Լրագրողները հաշվարկել են, որ հյուրասիրության վրա ծախսվել է 385.000 դոլար: Տորթն արժեցել է 65.000 դոլար:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել