operativ.am-ը գրում է

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի կադետների առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները նվաճեցին 4 մեդալ:

60 կգ քաշային կարգում հանդես եկած Սահակ Հովհաննիսյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, զբաղեցրեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Երեք քաշային կարգում մեր ըմբիշները նվաճեցին բրոնզե մեդալներ: Նրանք են Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) և Շանթ Խաչատրյանը (65 կգ):

Ի դեպ, անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, Բուլղարիայի հավաքականի կազմում հաղթել է 45 կգ քաշային կարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել