Tert.am-ը գրում է․

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հոսպիտալացվել է Արևմտյան ափում՝ անցյալ շաբաթ տարած վիրահատությունից հետո ի հայտ եկած բարդությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային:

Ինչպես նշվում է, մեկ շաբաթվա ընթացքում 82-ամյա Աբբասն արդեն երրորդ անգամ է հոսպիտալացվում: Երեքշաբթի նրան ականջի թեթև վիրահատություն են արել: Շաբաթ նա հիվանդանոց է տեղափոխվել՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար, որի արդյունքը ցույց էր տվել, որ նա հիանալի վիճակում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել