Սիրել և լինել սիրված՝ մի՞թե սա չէ յուրաքանչյուր երիտասարդի երազանքը: Պարզվում է սիրո մեջ բախտավոր լինելու համար պետք է շնորհակալ լինել ոչ միայն ծնողներին, որոնք ձեզ հաճելի արտաքին և լավ բնավորություն են պարգևել, այլ նաև Կենդանակերպի նշաններին: Եկեք տեսնենք, թե կենդանակերպի ո՞ր նշաններին է երջանիկ անձնական կյանք կանխորոշված:

Խոյ

Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, Խոյերի մոտ երջանկությունն անձնական կյանքում հազվադեպ է այցելում: Եվ որպես օրենք, սրտային գործերում մեծ հաջողությունների հասնում են այս նշանի կանայք: Բանը նրանում է, որ Խոյերին բնորոշ իմպուլսիվությունն ու, եթե լինենք ազնիվ, էգոիստությունը հաճախ պատճառ է դառնում անձնական կյանքի ձախողման համար:

Ցուլ

Իսկ ահա Ցլերին սիրային հաջողությունն ավելի հաճախ է ժպտում, քան իրենց կոտոշավոր հարևաններին: Ցլերը, ի շնորհիվ իրենց դիվանագիտության և հստակության՝ հեշտությամբ են հարթում յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակ: Դրա համար բախտը անձնական առումով նրանց շռայլորեն պարգևատրում է:

Երկվորյակ

Երկվորյակ Կենդանակերպի նշանի տակ ծնված մարդկանց դժվար է սիրո մեջ բախտավոր անվանել, քանի որ նրանք, չնայած իրենց երկրպագուների լայն շրջանակի, հաճախ ձեռքից բաց են թողնում իրենց իրական երջանկությունը: Անկախ սեռից, Երկվորյակները սիրում են վազել մի անգամից երկու նապաստակի ետևից: Իսկ այդպիսի վարքը, միշտ հանգեցնում է համապատասխան հետևանքի:

Խեցգետին

Իսկ ահա Խեցգետինները այն բախտավորներն են, որոնք կարողանում են շատ հեշտությամբ որսալ հաջողությունը: Խեցգետինները հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում իրենց կյանքի ուղեկցից և երբ կյանքի ուղեկիցը հայտնվում է նրանց կյանքում՝ անում են ամեն ինչ, որպեսզի վերջինս մնա իրենց կյանքում ընդմիշտ:

Առյուծ

Առյուծներն, ինչպես հայտնի է, տարբերվում են վսեմ խառնվածքով և ամենաընդգրկուն սիրով սեփական անձի հանդեպ: Իսկ այդպիսի որակները հազվադեպ են դուր գալիս մտերիմներին: Ստացվում է, որ Առյուծներն այդքա՞ն էլ բախտավոր չեն սիրո մեջ: Իհարկե ոչ: Այս նշանի մարդիկ, չնայած թագավորական բնավորության, միշտ շրջապատված են երկրպագուների ամբոխով, որոնք պատրաստ են ծառայել նրան, տալ իրենց սերը ամբողջ կյանքում:

Կույս

Ինչպես ցույց է տալիս կյանքը, Կույսերը ոչ միշտ են հաջողություն ունենում սիրո մեջ: Ինչո՞ւ է այդպես ստացվում: Բանը նրանում է, որ այս նշանի մարդիկ միշտ բարձր պահանջներ ունեն կյանքի պոտենցիալ ուղեկիցներից: Այստեղից պարզ է դառնում, որ ոչ բոլորն են պատրաստ կիսել իրենց կյանքը այդպիսի խիստ պահանջներ ունեցող զուգընկերոջ հետ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել