Հեղափոխությունից հետո արծարծվող թեմաներից մեկը Վանո Սիրադեղյանի վերադարձն է: Մի ժամանակ ես ևս միացա նրա վերադարձը պահանջող ստորագրահավաքին, բայց այսօր, որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, ես չեմ ուզում, որ նա վերադառնա: Անձամբ ինձ, և ես կարծում եմ, որ բազմաթիվ այլ անձանց համար Վանոյի մոտ 20-ամյա բացակայությունը վերածել է նրա անձը առասպելական կերպարի, ինչը նշանակում է բոլոր բացասական գծերի վերացում և դրականների ուժգնացում: Կենդանի մարդու մուտքը մեր իրականություն, երբ մեր առջև կանգնի իր մարդկային թուլություններով բավական տարիքով մեկը կքողազերծի այդ առասպելական կերպարը, իսկ ես, որպես այդ կերպարի համակիրներից մեկը, ցանկանում եմ իմ հիշողության մեջ պահել հենց դա: Ինչ մնում է իրեն, ապա զուտ մարդկային առումով դժվար թե իր համար ևս հաճելի լինել վերադառնալ այն երկիրը, որտեղ ժողովրդի կուռքի դերում հանդես է գալիս մեկ այլ անձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել