Հասարակության որոշակի խավ նախկին իշխանությունից խիստ դժգոհ էր, որովհետև կամ նույն այդ իշխանության, կամ դրան նախորդող իշխանությունների տարիներին զբաղվել էր պետական գանձարանի թալանով կամ կաշառառությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով զրկվել էր այդ արատավոր գործունեությունը շարունակելու հնարավորությունից և անպատիժ մնալով, դարձել էր «ընդդիմադիր»։

Այլ խոսքերով՝ նշված խավն իշխանությունից ոչ թե դժգոհ էր, որ ըստ էության, կա գանձագողություն կամ կաշառառություն, այլ որ այդ ամենը «վայելում» էին ուրիշ գանձագողեր և կաշառակերներ, այլ ոչ թե իրենք։

Եթե նոր իշխանության վերջին հայտարարություններն իրականություն դառնան, ապա այս խավին սպասվում է ոչ միայն ամենամեծ հիասթափությունը, այլ նաև քրեական հետապնդում, այսու՝ ի սրտե մաղթում եմ նրանց բարի գալուստ նոր Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել