Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան (( 
Եթե մտածում ես դուխով լինելն ազատ թռչնին սպանելն ու գլուխը կախ նկարելն է, ավելի լավ է հանես այդ գլխարկը: 
Չի կարելի, չգիտեմ էլ ո՞նց բացատրեմ, ոնց հասկացնեմ, որ չի կարելի բոլորից ու բնությունից գողանալ: Քոնը չի՛: Էս թռչունը քոնը չի՛:
Գյումրիից քայլերթի ամբողջ ճանապահին մի քայլ մտնում էինք անտառ, ընկնում էիք աղբով պատված քեֆատեղիների մեջ: 
Պետք է վարչապետը լայվով ասվի, որ, ժողովուրդ ջան, չիիիիիի կարելի, որ պարզ լինի՞: 
Երեխաները, տարեցները, կենդանիները, թռչունները ու բնությունը պետք է բոլորիս առաջնահերթ հոգածության ներքո լինեն: 
Սա՛ է հեղափոխությունը: Եթե չի փոխվելու բնության հանդեպ մեր վերաբերմունքը, ուրեմն հեղափոխություն չի՛ եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել