Operativ.am-ը գրում է․

«Էդ որ ջնջիր, գիտեիր վերջն է, նոր է սկսվում, միայն նրա համար, որ էդ երեխու մորն էս վիրավորել: Նայեք էս խայտառակ նկարին, որտեղ ապրիլյան քառօրյայի հերոս նահատակ Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակը, ոմն Ջամբազյան իր անունով է դարձրել, վկայակոչելով մարզպետարանի և դպրոցի կոլեկտիվի որոշումները. իր ստոր արարքը եզրափակել է հերոսի մորը քաշքշելով ու հայհոյելով. հպարտությամբ տեղադրել էր, որ իբր մարզպետարանի որոշմամբ է եղել այս անվանափոխությունը, հետո տեսավ որ վաղն անպայման դատախազությունը զբաղվելու է իր հարցով իմ գրած ոտնձգությունը հիմք ընդունելով որպես հայտարարություն, ջնջեց: Ջնջեցիր ինչպես գրածդ, այնպես էլ խիղճդ, որ էդ 20 տարեկանը զոհվեց հանուն իմ ու քո նմանի, որ սատար կանգնենք իր ծնողին, ոչ թե հայհոյես ու քաշքշես: Ամոթ քեզ մարտական խաչի շքանշանակիր. պատասխան ես տալու... Ասեմ որ, ոչ թե պատահական եմ իմացել, այլ Վլադիմիրի մայրն է զանգել ու լացակումած պատմել ողջ եղելությունը...»:

Այս գրառումը ֆեյսբուքյան իր էջում կատարել է Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:

Ստոր այս արարքը ապրիլյան պատերազմի գյումրեցի նահատակ Վլադիմիր Մելքոնյանի հիշատակի նկատմամբ կատարվել է Վազգեն Առաջինի անվան Գյումրու թիվ 27 դպրոցում: Դասարանը Վլադիմիրի անունով էր անվանակոչվել 2016թվականի մայիսի 24-ին: Դպրոցի բակում նար հերոս սանի անունով հուշաքար և աղբյուր էր բացվել: 

 

Այս լուսանկարներն արված են 2016 թվականի մայիսի 24-ին, երբ դասարանն անվանակոչվում էր Վլադիմիր Մելքոնյանի անունով, զինվորական հագուստովը Գարեգին Ջամբազյանն է:

Վլադիմիրն այս դպրոցի սան է եղել: Գյումրեցի հերոսի մայրը պատմել է, որ իր որդու հիշատակն անարգել ու արդեն անվանակոչված դասարանն իր անունով է անվանակոչել դպրոցի նախկին զինղեկ, ՀՀ Մարտական խաչ շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը: Նա դասարանից հեռացրել է ապրիլյան հերոսի լուսանկարներն ու նրա մասին պատմող ամեն ինչ, դրանք փոխարինել իր լուսանկարներով: Երբ Վլադիմիր մայրը՝ Սվետլանան ընդդիմացել է: Ըստ նրա՝ Ջամբազյանն իրեն ավելորդություններ է թույլ տվել, հայհոյել է և փորձել է անգամ հարվածել տիկնոջը:

Հիշեցնենք, որ գյումրեցի սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհն էր: Նահատակվել է 2016 թվականի ապրիլի 1-ին՝ մարտական դիրքում հերթապահելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել