Նյու Մեքսիկոյի և Բեռլինի համալսարաններին միավորած գիտական աշխատանքը անսովոր օրինաչափություն է դուրս բերել: IQ-ի բարձր ցուցանիշ ունեցող մարդկանց գլխուղեղում նեյրոնների միջև առավել քիչ կապեր կան: Այդ մասին գրում է Naked Science-ը:

«Նախկին հետազոտությունները ենթադրում էին, որ մեծ ուղեղները մեծ քանակությամբ նեյրոններ և կապեր են պարունակում, հետևաբար ավելի մեծ հաշվարկային հզորություն ունեն: Մենք ցույց տվեցինք, որ ինտելեկտուալների ուղեղները ունեն թեպետ քիչ քանակությամբ, բայց արդյունավետ նեյրոնային կապեր: Սա նշանակում է, որ նրանք բարձր մտավոր ունակություններ են ցուցաբերում նեյրոնների ցածր ակտիվության պարագայում»,- ասել է գիտնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել