Ամերիկյան ներդրող և գործարար, PayPal վճարային համակարգի հինադիրներից մեկը՝ Փիթեր Թիլը 50 միլիոն դոլար կներդնի առաջին պետության շինարարության մեջ, որն ամբողջովին տեղակայված է լինելու ջրի վրա։ Խոշորագույն գիտնականների և ճարտարապետների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Պոլինեզիայի կառավարության աջակցությամբ՝ գործարարը նախատեսում է փոքր պետություն ստեղծել, որի բնակիչները տեղաբաշխվելու են 300 խոշոր օբյեկտների վրա։

Ուորվիկի Համալսարանի գիտնականները, որոնք անմիջական մասնակցություն ունեն նախագծի վրա աշխատանքներում, գտնում են, որ արհեստական կղզի պետությունը թույլ կտա բացարձակ անկախ պետություն ստեղծել իր թվային արժույթով՝ Vayron-ով։

Օբյեկտն իրենից մի միասնական շինություն է ներկայացնելու՝ 118 կղզիներից կազմված, որ շրջապատված է լինելու պաշտպանիչ պատնեշով։ Յուրօրինակ ճարտարապետական համալիրը նախատեսվում է ստեղծել Թաիթիի ափերի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել