Գիտնականները հայտնել են Արեգակնային համակարգում, այսպես կոչված, իններորդ մոլորակի առկայության մասին։

Աստղագետներն արտասովոր մարմին են հայտնաբերել են, որը ցույց է տալիս, որ Արեգակնային համակարգում ևս մեկ մոլորակ կա։ Հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal պարբերականում։

Նշվում է, որ գտածոն պատկանում է երկնային մարմիններին, որոնք պտտվում են Արեգակի շուրջ և դրանից նրանց միջին հեռավորությունն ավելին է, քան Նեպտունինը։

Հայտնաբերված օբյեկտի հեռավորությունն արեգակից փոփոխվում է 35-862 երկրային ուղեծրով, իսկ ուղեծրի թեքման անկյունը 54 աստիճանի է հավասար։

Դա հաջողվել է հայտնաբերել դեռևս 2014-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել