Panorama.am-ը գրում է.

Մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Այս տարի միջոցառումներին միացել է 116 թանգարան: 2018 թ. ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

Երևան քաղաքի պատմության թանգարանը այցելուներին կներկայանա «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսով:

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ևս միանում է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնություններին՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան  բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը:

Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ կներկայացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը: Նույն օրը «Էրեբունի» թանգարանի ներքին բակի ցուցասրահում կբացվի «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանն այսօր աշխատելու է 18։00-24։00։ Թանգարանում, սակայն, ծրագրերի փոփոխություն է կատարվել. մայիսի 19-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում նախապես հայտարարված Իլյուստրացիա՝ «4 աթոռ» նախագծի ցուցադրությունը տեղի չի ունենա, նախագիծը կատարողների՝ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի կողմից ձախողելու պատճառով։ Թանգարանը տեղեկացնում է, որ այդ օրը այցելուների ուշադրությանը կներկայացնեն թանգարանի հիմնական ցուցադրությունը, ինչպես նաև Այվազ Ավոյանի անհատական ցուցահանդեսը։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել