Զկրտոցը կարող է վկայել առողջական խնդիրների մասին: Flytothesky.ru-ի հաղորդմամբ՝ սովորաբար զկրտոցը տևում է մի քանի րոպե և ինքնուրույն անհետանում: Սակայն եթե այս երևույթը չափազանց հաճախ է նկատվում և երկար է շարունակվում, այն կարող է վկայել առողջական խնդիրների մասին:

Թթվային ռեֆլուքս: Այս վիճակը բնորոշվում է այրոցով, սրտխառնոցով: Դիմեք մասնագետի՝ պարզելու համար՝ արդյոք խնդիրը թթվային ռեֆլուքսն է:

Սթրես: Զկրտոցը կարող է նախազգուշացնել այն մասին, որ հարկավոր է հանգստանալ, ազատվել սթրեսից: Եթե անհանգստության պահին սկսում եք զկրտալ, մտածեք՝ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել ներքին հավասարակշռությունը վերականգնելու համար:

Պնևմոնիա: Պնևմոնիայի դասական ախտանշաններն են ցավը կրծքավանդակում, դողը, տենդը, շնչահեղձությունը: Զկրտոցը կարող է վկայել թոքերում բորբոքային պրոցեսի առկայության մասին:

Կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ: Տեսողական նյարդի վնասման մասին կարող են վկայել զկրտոցի նոպաները: Այս բորբոքային հիվանդությունը կարող է ուղեկցվել փսխումով, տեսողության խանգարմամբ, սրտխառնոցով, այն վնասում է գլխուղեղը, տեսողական նյարդերը, ողնաշարը:

Կաթված: Զկրտոցը կարող է վկայել նաև կաթվածի մասին, հատկապես եթե ուղեկցվում է կրծքավանդակի հատվածում ցավով, սրտխառնոցով, թուլությամբ: Ընդ որում՝ այն առավել հաճախ նկատվում է կանանց շրջանում:

Երիկամների աշխատանքի վատացում: Եթե երիկամների քրոնիկ հիվանդություն ունեք, որն ուղեկցվում է հաճախակի զկրտոցով, դա կարող է վկայել վիճակի վատացման մասին: Զկրտոցը, որն ուղեկցվում է ոսկորների ցավով, բերանից տհաճ հոտի առկայությամբ, մկանային ջզաձգումներով, գլխացավերով, հոգնածությամբ, ախորժակի կորստով, կարող է զգուշացնել երիկամների աշխատանքի վատացման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել