Ժամանակը կարծես թե չի աշխատում հօգուտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Հիմա էլ նա սուր քննադատության ալիքի տակ է ընկել այն բանի համար, որ Իսրայելի նկատմամբ չի վարում ռեալ պատժիչ քաղաքականություն: Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ Էրդողանի մոտեցումը ենթարկել է խիստ քննադատության:
«Դուք բոյկոտու՞մ եք իսրայելական ապրանքները։ Ոչ։ Դուք վերանայե՞լ եք Իսրայելի հետ միջակառավարական և միջպետական գործարքները... Էրդողանը հրավիրել է հանրահավաք՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, ովքեր մեր քույրերն ու եղբայրներն են, բայց պետք է ասեմ, որ դա ընդամենը նախընտրական հանրահավաք էր: Էրդողանը՝ որպես Թուրքիայի նախագահ, հանդես չեկավ ոչ մի պատժիչ քայլով, նույնիսկ ռեալ պատասխանատվության պահանջ չդրեց»,- ասել է Ինջեն իր հրավիրած նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել