Tert.am-ը գրում է.

Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր մարզպետ նշանակվելու վերաբերյալ մամուլի տեղեկություններին, ասաց, որ կուսակցությունում այդպիսի քննարկում չի եղել և նույնիսկ իրեն նման առաջարկ չի արվել:

«Թեկնածուն լինելու է այն մարդը, ով ժողովրդի կողմից ընդունված է, և ինչ-որ տեղ դա իմ թեկնածությունն է: Կա ընդունելի թեկնածու, ես ասեմ իմ մասով, մնացածը արդեն վարչապետ Փաշինյանի որոշումն է, թե ում կնշանակի Արարատի մարզպետ»,- ասաց նա:

Գարիկ Սարգսյանն ասաց, որ թեև ծրագրերի մասին վաղ է խոսել, բայց իրենք հավատարիմ են մնալու իրենց կուսակցության երեք տարի առաջ հրապարակած ծրագրերի դրույթներին և շարժվելու են այդ տրամաբանությամբ, այսինքն` ամեն ինչ անելու են Հայաստանում իրավիճակ փոխելու և հայրենադարձությանը մեծ զարկ տալու համար, ինչին կարող են հասնել շաղկապված ամենօրյա աշխատանքով և միջավայրը փոխելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել