Panorama.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների թունավորման դեպքին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքեց մեկ օր անց, ամենավերջում՝ արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններից ու քննչական կոմիտեից հետո: Ուշացած  արձագանքն էլ,  պարզվում է,  շատ հարցեր անպատասխան է թողնում: Իսկ դա, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի, խոսում է ծառայության կատարած աշխատանքի որակի մասին:

«Պետք էր առաջին հերթին հասկանալ, թե որ փուլում է առաջացել խնդիրը,  թե տեղում ինչպիսին է եղել սանիտարահիգիենիկ վիճակը: Չկան նաև տեղեկություններ, թե ինչպես է տեղափոխվել այդ մթերքը, ինչ պայմաններում է կազմակերպված եղել արտադրությունը: Այս հարցերի պատասխանների առկայության դեպքում կարելի էր ասել, պատճառը հո՞ւմքն է եղել, թե՞ մեկ այլ բան»,- Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՀԿ նախագահը:

Խոսելով ծառայության արձագանքից ստացած տպավորության մասին, Պիպոյանն ասում է, կարծես լիազոր մարմինը խոսում է ոչ թե թունավորման պատճառների մասին, այլ փորձում է ներկայացնել, որ ինքը աշխատանք է կատարել, արտադրություն է կասեցրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել