Aysor.am-ը գրում է.
Իսրայելն ավարտել է 26 մետր բարձրությամբ պաշտպանիչ պարսպի ռազմավարական տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին,  հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով Al-Quds Al-Arabi թերթին:
 
4,5 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշը կանգնեցվել է հրեական պետության հարավի Էյլաթ քաղաքի մերձակա Տիմնայում «Ռամոն» կառուցվող միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Երկրի ղեկավարության մտահղացմամբ, պաշտպանիչ կառույցը կդառնա յուրատեսակ վահան՝ հանդերձված հատուկ տվիչներով ու հրթիռների հայտնաբերման տեխնոլոգիաներով, որոնք թույլ կտան կանխել հնարավոր հրթիռակոծումները զինյալների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել