Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հեղինակավոր The New York Timesպարբերականն անդրադարձել է հայ և թուրք լուսանկարիչների՝ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծին, որը բացահայտում է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացված հայերի՝ սահմանից այն կողմ շարունակվող կյանքը։

Լուսանկարչուհիները ճանապարհորդել են ժամանակակից Թուրքիայի տարածքով՝ հասնելով ամենախուլ գյուղերը, որտեղ մինչ օրս հայեր են ապրում։ 

«Այդ ծպտյալ հայերը, որոնց փնտրում էին լուսանկարիչները, ցեղասպանության ժամանակ ողջ մնացածների ժառանգներ են, որոնց ապաստան են տվել տեղի թուրք, քուրդ և արաբ ընտանիքները՝ կրոնափոխելով նրանց։ Որոշ հեռավոր գյուղերում, որտեղ եղել են Հայրապետյանն ու Աքչանը, հայերը թաքցնում էին իրենց կրոնական ու էթնիկ պատկանելիությունը՝ հարևանների կողմից ճնշումների ենթարկվելու վախից դրդված», - գրում է պարբերականը։

2006 թվականին սկիզբ առած այս համատեղ նախագծի գլխավոր նպատակն է արմատախիլ անել հայերի և թուրքերի միջև առկա թշնամական պատկերացումները միմյանց մասին։




Հրանուշը հայ կին է, որը նույնպես անցել է մահմեդականության։ Նա իր երեխաների ու թոռների հետ ապրում էր Սասունի լեռնային գյուղերից մեկում։ Նա արդեն մահացել է։



Նշանադրության արարողություն մահմեդական հայերի ընտանիքում։ Որոշ մահմեդականացված հայեր նախընտրում են ամուսնանալ իրենց ազգականների հետ, որպեսզի կարողանան պահպանել հարազատ մշակույթն ու ավանդույթները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել