Yerkir.am-ը գրում է.

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նախագահին է ներկայացրել 10 փոխվարչապետերի թեկնածությունները. հայտնում է Газета.ру-ն:

Այսպես` Անտոն Սիլուանովին վարչապետն առաջարկել է  նշանակել առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնում, Օլգա Գոլոդեցին` սպորտի և մշակույթի հարցերով փոխվարչապետի պաշտոնում, Տատյանա Գոլիկովային` սոցիալական բլոկի փոխվարչապետի պաշտոնում, Վիտալի Մուտկոյին` շինարակակն ոլորտը համակարգող փոխվարչապետի պաշտոնում: Կառավարության փոխնախագահներ են դարձել նաև Մաքսիմ Ակիմովը, պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, Ալեքսեյ Գորդեևը, Յուրի Տրունևը և Դմիտրի Կոզակը:

Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել թեկնածությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել