Երիտասարդ երգիչ Գոշը երեկ նոր տեսահոլովակ է ներկայացրել, որի հերուսուհին Եվա Զոհրաբյանն է: Պրեմիերան եղել է «Ոսկե դպրոց» սիթքոմի 14-րդ սերիայի ընթացքում: Տեսահոլովակում Գոշն ու Եվան հանդես են գալիս հենց «Ոսկե դպրոցի» կերպարներով: «Սրտիս հասցեն» երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորը «Ոսկե դպրոցի» ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանն է: Սա Գոշի՝ թվով երրորդ տեսահոլովակն է: Ձեզ դո՞ւր եկավ կատարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել