Armsport.am-ը գրում է.

Նովակ Ջոկովիչը հաղթահարել է Հռոմի մրցաշարի երրորդ փուլի արգելքը:

Սերբ թենիսիստը երկու սեթում առավելության է հասել իսպանացի Ալբերտո Ռամոսի նկատմամբ` 6:1, 7:5 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 28 րոպե: Աշխարհի 18-րդ ռակետը չորս բրեյք փոինթ է իրացրել, մեկ էյս կատարել ու մեկ անգամ էլ սխալվել մատուցման ժամանակ:

Անձնական հանդիպումների պայքարում 30-ամյա Ջոկովիչը հաղթում է 6:0 հաշվով: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նովակը կպայքարի ճապոնացի Կեի Նիշիկորիի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել