78-ամյա չինուհի Դենգ Դաոհանգն այնքան էլ հասարակ տատիկ չէ։ Հեռուստացույց նայելու փոխարեն նա անկրկնելի աշխատանքներ է ստեղծում։ Նրա աշխատանքների հիմք է հանդիսանում փայտը։ Նա օգտագործում է ոչ միայն փայտի ներքին փափուկ հատվածը, այլև կեղևը։ Նա աշխատում է չինական հին տեխնիկայով։ Ստեղծագործելու այս տարբերակը գրեթե վերացել է աշխարհի երեսից, բայց տիկինը հավատում է, որ այն չի մոռացվի ու չի անհետանա։ Նախկինում նման աշխատանքով զբաղվում էին միայն տղամարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել