Tert.am-ը գրում է.

Քաղաքացիներն իրավունք ունեն քաղաքացիական անհնազանդության, սակայն արդարացի չէ նոր ձևավորված կառավարությունից պահանջել այնպիսի կարևորագույն խնդիրների լուծումներ,որոնց համար որոշակի ժամանակ է պետք:

Այս մասին այսօր Օպերայի մոտ կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:

Նա նախ հերքեց իր՝ փոխնախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրը, նշելով, որ դեռ վաղուց է հայտարարել, որ նոր ձևավորվող կառավարության կազմում չի լինելու.«Սպասենք հետագա զարգացումների»,-ասաց Սանասարյանը:

Անդրադառնալով քաղաքացիական անհնազանդությանը՝ Դավիթ Սանասարյանն ասաց՝ կարծում է, որ պետք է փակել Դատախազության, Երևանի քաղաքապետարանի շենքերի տարածքները և կոնկրետ հարցեր բարձրացնել, սակայն երբ մարդիկ այդ սլաքները ուզում են ուղղել դեպի նոր կառավարությանը, դրանք սաբոտաժի ենթարկելու կոնկրետ քայլեր են.«Խնդրում եմ զգույշ եղեք, տարբերեք, թե որ պետական մարմինների համար որ ուժերը կամ գործիչները պատասխանատվություն ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել