Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հարցեր չեն քննարկվել:
Այս մասին գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են հարցեր,որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական մարտահրավերներին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետագա գործունեությանը, Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության հիմնասյուններից մեկը.«Մենք շարունակելու ենք գործել հանուն ՀՀ քաղաքացիների և հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ամրապնդման: Նաև նշեմ, որ օրերին տարբեր գնահատականներ են հնչում՝ հեղափոխական, հակահեղափոխական... ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն եղել և մնում է որպես բացարձակապես քաղաքական միավորում, մենք քաղաքական կուսակցություն ենք, մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ, առավել ևս, հակահեղափոխական:
Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ այսօր այդ հարցը չի քննարկվել, արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական ու իրավական պայմաններ:
«Որքանով ես տեղյակ եմ, վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել կառավարության ծրագիր: ՀՀ սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, թե երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե բոլորս կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար այս փուլում ԱԺ ընտրությունների անցկացման հարց չի դրվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։