Ձեր միտքը որոշում է ձեր ընտրությունը, իսկ ընտրությունն իր հերթին շատ բան է պատմում այն մասին, թե ինչպես է գործում ձեր ուղեղը։ Ընտրեք հետևյալ մոդելներից մեկն ու իմացեք ամեն ինչ ձեր ինտելեկտի և մտածելակերպի մասին։ Արժանահավատությունը երաշխավորված է։

1. Պարզ ու հստակ

Այս ընտրությունը խոսում է այն մասին, որ ձեզ գրավում են պարզ, բայց հստակ բաները։ Ձեր ուղեղը կարող է պարզեցնել նույնիսկ ամենախճճված մտքերն ու այն ներկայացնել հասանելի տարբերակով։ Այդ ունակության շնորհիվ դուք գերազանց եք խնդիրները լուծելուց ու միշտ հասնում եք հարցի բուն էությանը։ Ձեր գլխում ամեն ինչ շատ պարզ է՝ հասկանալ, լուծել և եզրակացություններ անել։

2. Փոխկապված

Եթե ընտրել եք այս մոդելը, ուրեմն՝ ձեր ուղեղը ծրագրավորած է փնտրել ամենախճճված խնդիրների լուծումները։ Դուք այն մարդկանց դասին եք պատկանում, ում արտաքին տեսքով չես խաբի, ովքեր խորանում են ցանկացած հարցի մեջ։ Սկզբում դուք մանրամասն քննարկում եք խնդիրը, հետո միայն՝ անցնում գործի։ Ձեր որոշումները, որպես կանոն, շատ մտածված են ու պրակտիկ։ Ձե ուղեղը շատ ընկալունակ է և կարողանում է հասկանալ ամենադժվար հարցերը։

3. Վճռական և ուղիղ

Եթե ձեզ գրավել է հենց այս մեկը, ուրեմն՝ ձեզ ձգում են հասարակ, բայց արտահայտիչ իրերը։ Դուք բաց եք, ուղիղ և բավականին խիզախ։ Չեք սիրում ոչինչ բարդացնել ու հարաբերություններում ևս առաջնորդվում եք այդ սկզբունքով։ Ձեր ուղեղը հիանալի է աշխատում պարզ մտքերի հետ, ձգում է պոզիտիվին, հաճույք ստանում կյանքի փոքրիկ ուրախություններից։

4. Բազմաշերտ և բարդ

Այս մոդելը համարվում է միաժամանակ պարզ և բարդ։ Եթե ընտրել եք այս մեկը, ուրեմն՝ ձեր ուղեղը բազմաշերտ է։ Ձեզ մեկ բառով նկարագրել չի լինի։ Ձեր անհատականությունը բազմաթիվ ասպեկտների համադրություն է, որոնք միասին գեղեցիկ անհատականություն են ստեղծում։

Այս տիպի մտածելակերպը ձեզ առեղծվածային և ինտրիգային է դարձնում։

5. Խնդիրների լուծում

Եթե ձեր ընտրությունը կանգ է առել այս մոդելի վրա, ուրեմն՝ դուք մի մարդ եք, ով կենտրոնացած է խնդիրների լուծման վրա։ Դուք հեշտությամբ հասկանում եք դժվար առաջադրանքները, բայց հարցի շուրջ մտածելու փոխարեն միշտ փորձում եք գտնել լուծումը։ Ձեր ուղեղը ծրագրավորած է պատասխաններ փնտրելու համար։

6. Էքստրավերտ

Եթե ընտել եք այս նկարը, ուրեմն՝ ձեզ կարելի է էքստրավերտ անվանել։ Դուք մտածում եք կողմնակի դիտորդի տեսանկյունից։ Սիրում եք մարդկանց ընկերակցությունը։ Դուք այնպիսի մարդ եք, ով ոչինչ չի թաքցնում։

7. Ինտրովերտ

Եթե ընտրել եք այս մոդելը, ուրեմն՝ ինտրովերտ եք։ Ապրում եք ձեր մտքերում ու ստեղծում սեփական աշխարհ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է։ Դուք բազմակողմանի անհատականություն եք, բայց ձեր բոլոր արժանիքները ձեր հոգում են։

8. Ստեղծագործ և պերֆեկցիոնիստ

Կարելի է վստահ ասել, որ ձեզ ձգում են ներքին գեղեցկություն ունեցող բաները, որ ոչ բոլորը կարող են տեսնել։ Դուք ստեղծագործ անհատականություն եք, ով սիրում է արվեստ և միշտ ձգտում է կատարելության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել