Tert.am-ը գրում է.

Ավելի քան 24 ժամ վրաններով ու մեքենաներով փակված Արշակունյաց պողոտան բացվել է: Նշենք, որ պողոտան փակել էին ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող ամբաստանյալների աջակիցները այն բանից հետո, երբ դատարանը մերժեց փոխել նրանց խափանման միջոց կալանքը:

Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, թե պետք է դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունները, ցուցարարները քննարկում են իրականացրել և որոշել բացել, սակայն միայն ճանապարհը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց 15:00-ից հետո դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունը, բոլոր խնդիրները պետք է գրավոր ուղղվեն Կառավարությանը, որպեսզի իրենք ըստ առաջնահերթության կարողանան դրանց անդրադարձ կատարել:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել