Նյոյորքցի վիրավույժ Էմիլ Չինը պատմել է աչքի վիրահատության մասին, որը հանրանաճանչ է երիտասարդների շրջանում, հաղորդում է Mirror-ը։

Պացիենտենրը սկսել են դիմել Park Avenue Laser Surgery կլինկա՝ խնդրելով իրենց աչքի խնձորակում տարբեր ձևերի մետաղյա զարդեր տեղադրել։ Նշվում է, որ ընթացակարգն անցավ է և 5 րոպե է տևում, իսկ վերականգնողական շրջանը՝ 3 օր։

«Դա կոսմետիկ վիրաբուժություն է։ Բոլոր զարդերը մշակվել են Հոլանդիայում շուրջ 10 տարի առաջ։ Հարյուրավոր եվրոպացիներ արել են այդպիսի փոխպատվաստում՝ առանց որևէ խնդրի»,- ասել է վիրաբույժը։

Պլատինե սրտիկները, աստղերը կամ այլ զարդերը 3 կամ 4 մմ երկարություն ունեն, իսկ հաստությունը մեկ միլիմետրից էլ քիչ է։ Բժիշկ Չինը հայտարարում է, որ մետաղը ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում և ցանկացած պահի կարող է դուրս բերվել աչքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել