Tert.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելն անդրադարձավ քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին:


Նա, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, կոչ արեց լուծել տուժած քաղաքացիների խնդիրները:  «Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն: Նրանց ավտոմեքենաները ջարդվել են, և պետք է հասկանալ, թե ինչպես է ու ով է այդ պատասխանատվությունը կրելու, բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն»,-ասաց նա:


Անդրադառնալով  Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ նա նշեց, որ  արդյունքում կարճվել է գործը:  «Ես կարծում եմ, որ այս գործելակերպին պետք է վերջ տանք, երբ որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով, մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճել»,-ասաց նա և նշեց, որ կլինեն շատ հստակ ուղերձներ:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել