Ամերիկյան սոցցանցը 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի մարտն ընկած ժամանակահատվածը հայտնաբերման ավտոմատ համակարգի և օգտատերերի դիմումների օգնությամբ 1,56 միլիարդ սպամ պարունակող հրապարակում է հեռացրել։

2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի մարտ ամիսը  սոցցանցը 1,27 միլիարդ կեղծ հաշիվ է ջնջել։ Միջինում ամսական կեղծ գրառումները իրական օգտատերերի ընդհանուր թվի 3-4 % են կազմել։

Facebook-ը հայտնաբերման ավտոմատ համակարգի և օգտատերերի դիմումների օգնությամբ նաև 1,56 միլիարդ սպամ պարունակող, 42 միլիոն՝ պոռնո, 3 միլիոն ահաբեկչության քարոզ, 4,1 միլիոն ատելություն սանձազերծող և 4,6 միլիոն բռնության տեսարաններով հրապարակում է ջնջել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել