operativ.am-ը գրում է

Հանրապետության տարածքում`

Մայիսի 16-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 16-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ:

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.70C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.40C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել