Ճապոնիայի բնակիչներից մեկը մի անգամ այցի է գալիս իր 90-ամյա մորը և հայտնաբերում, որ նրա բնակարանում հայտնվել է ինչ-որ անծանոթ։ Տղամարդը մոր համար ուտելիք էր պատրաստում, երբ վերևի հարկից տարօրինակ ձայներ լսեց։ Կինը, գտնվելով ծանր վիճակում, ոչնինչ չէր լսել, իսկ ահա որդին որոշեց բարձրանալ և ստուգել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Բացելով սենյակի դուռը՝ տղամարդը հայտնաբերում է մի երիտասարդի, որը հանգիստ քնած էր։ Տղամարդն իհարկե զարմացավ այդ ամենից, սակայն առանց նրան արթնացնելու իջավ ներքև և ոստիկանություն կանչեց։ Տղային տարան հարցաքննության, ինչը, սակայն, ոչ մի արդյունք չտվեց։ Տղան շատ համառ գտնվեց և ոչ մի հարցի չպատասխանեց։ Սակայն պատմությունն ի վերջո հայտնի դարձավ։ Մեկ տարի առաջ տղան ներծուժել էր կնոջ բնակարան և այդ ամբողջ ընթացքում բնակություն հաստատել այնտեղ։ Կինն անգամ չէր նկատել, քանի որ հյուրը բավականին զգույշ էր։ Սակայն պատճառը, թե ինչու է նա հայտնվել և որոշել բնակվել օտար կնոջ տանը, այդպես էլ հայտնի չդարձավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել