Tert.am-ը գրում է.

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործընթացը պետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրության մեջ առկա սկզբունքներին:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հարցին՝ ի՞նչ եղանակներ են մշակվում քաղաքական բանտարկյալներին ազատություն տալու համար, Զեյնալյանը պատասխանեց.

«Մեխանիզմների մշակմանը պետք է մասնակցեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Դա միակողմանի չի կարող արվել: Դա պետք է լինի օրինական, համապատասխանի այն սկզբունքներին, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրության մեջ: Տարբեր մեխանիզմներ կան: Պետք է գտնել ամենաօպտիմալը, որպեսզի և՛ հասնենք նպատակին, և՛ չվնասենք սկզբունքները»:

Նախարարը հրաժարվեց հայտնել իր անձնական կարծիքը, թե քաղբանտարկյալների ազատ արձակման «օպտիմալ» լուծումը որը կարող է լինել: «Իմ կարծիքը հայտնելը սխալ է»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել