Panorama.am-ը գրում է.

«Իմ քաղաքապետը Տարոնն է», «Տարոն Մարգարյան մնա քաղաքապետ» գրություններով պաստառներով ակցիայի մասնակիցների հետ քիչ առաջ  հանդիպման դուրս եկավ Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրան դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով:

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին քաղաքապետարան գալու ու ակցիա կազմակերպելու համար:

«Ձեր խոսքը լսելի է, հասանելի է, շնորհակալ եմ: Խնդրում եմ՝ հիմա միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում բոլորիդ, շնորհակալ եմ, որ եկել եք ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ես միշտ եղել եմ ձեր կողքին, մենք միասին ենք կառուցելու Երևան քաղաքը, շենացնելու մեր Երևանը»,-ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու ավելի վաղ չի եկել, երբ ցուցարարները պահանջում էին իր հրաժարականը, Տ. Մարգարյանն ասաց, որ աշխատանքային այցով Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում էր:  Գիտի բարձրաձայնած խնդիրների, դժգոհությունների մասին:

«Ես հարգում եմ մեր երևանցիների խոսքը, միշտ լսել ենք նրանց, անպայման հաշվի ենք առնելու խնդիրները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել