Tert.am-ը գրում է.

Խախտումներ եղել են, կան կլինեն. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերերին, երբ մայրաքաղաքում և հանրապետության այլ վայրերում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ նաև փողոցների փակմամբ, արդյոք ոստիկանապետը խախտումներ նկատե՞լ է:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մի խումբ ինքնակազմակերպված քաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի դիմաց, ապա քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու լուծարման պահանջով ցույց էին անում:

Դիտարկմանը՝ առաջին անգամ է, որ ոստիկանությունը ակցիային չի միջամտում քաղաքապետարանում, որը հատուկ պահպանվող տարածք է, ՀՀ ոստիկանապետն ասաց. «Բայց ո՞նց չի միջամտում, ես նայում եմ, հեռարձակում է տեղի ունենում, այնտեղ ոստիկաններ կան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել