Էլեկտրոնային ձայնի ֆենոմենը

Էլեկտրոնային ձայնի ֆենոմենն իրենից ներկայացնում է պարանորմալ երևույթ, որի արդյունքում միևնույն ձայնագրության որոշակի հատվածներ ձայնագրելիս կազմավորվում են այլ աղմուկներ, որոնք հիշեցնում են մարդկային ձայն: Այս երևույթն առաջին անգամ հայտնաբերել է կինոպրոդյուսեր Ֆրիդրիխ Յուրգենսոնը 1959-ին, ով որոշել էր թռչունների երգեցողությունը ձայնագրել: Ձայնագրության ընթացքում որևէ տարօրինակություն նա չնկատեց, սակայն այն լսելիս Յուրգենսոնի ականջին հասավ անծանոթ տղամարդու ձայն: Կինոպրոդյուսերը համոզված էր, որ այն վայրում, որտեղ արել է այդ ձայնագրությունը, ոչ մի տղամարդ չի եղել: Այսպիսով Յուրգենսոնը առավել մանրամասն ուսումնասիրության սկսեց ենթարկել երևույթը ու մի շարք բացահայտումներ արեց:

 

Փորձարկումներ դիակի հետ

Ամերիկացի բժիշկ Դունկան Մակդուգալը որոշել էր ապացուցել ողջ մարդկությանը, որ մարդիկ հոգի ունեն, և որ այն լքում է մարմինը մահից հետո: Այդ նպատակով 1907-ին նա փորձարկում իրականացրեց, որի ընթացքում ողջ մարդկանց պառկեցրեց հատուկ մահճակալների, որոնք մարմնի զանգվածը մեծ ճշգրտությամբ որոշում էին: Գրանցելով այդ մարդկանց մարմնի զանգվածը՝ բժիշկը սպասում էր, մինչև մարդիկ կմահանան, և նրանց մահից հետո կրկին չափում էր զանգվածը: Այսպիսով՝ յուրաքանչյուր մարդու մարմնի զանգվածը նվազում էր մոտավորապես 21,3 գրամով: Նույն փորձարկումը Մակդուգալն անցկացրեց նաև շների հետ, սակայն մահից հետո նրանց մարմնի զանգվածը չէր փոփոխվում: Հետևաբար նա եկավ եզրակացության, որ մարդիկ հոգի ունեն:

 

Փորձարկում ուրվական Ֆիլիպի հետ

Փորձարկման ընթացքում մարդկանց հատուկ խումբը պետք է կենտրոնանար այն բանի վրա, որպեսզի իրականում արհեստականորեն ստեղծվեր անձ՝ իր կյանքի պատմությամբ: Անձին ստեղծեցին, անվանեցին Ֆիլիպ, արձանագրեցին նրա ծննդյան օրը, նկարագրեցին նրա բնավորությունը, անգամ նկարեցին նրան թղթի վրա: Դրանից հետո շուրջ 3 տարի ոչ մի գործողություն չիրականացվեց, և միայն 1973-ին Ֆիլիպը մարդկանց հետ կապի մեջ մտավ: Մարդիկ սկսեցին նրա հետ հաղորդակցվել թակոցների միջոցով. 1 թակոցը նշանակում էր «այո», իսկ 2 թակոցը համապատասխանում էր «ոչ»-ին: Հաղորդակցումը շարունակվեց այնքան, մինչև որ փորձարկման մասնակիցներից մեկը Ֆիլիպին հայտնեց, որ նա մտացածին կերպար է: Սրանով փորձարկումն ավարտվեց: Ամենայն հավանականությամբ, սա ամենատարօրինակ ու անհասկանալի փորձարկումներից մեկն էր, այնպես չէ՞:

 

Փորձարկումներ «հանդերձյալ կյանքի հետ»

2002-ին Հարի Շվարցը, ով Արիզոնայի համալսարանում հոգեբանություն էր դասավանդում, գիրք հրատարակեց, որն անվանեց «Փորձարկումներ «հանդերձյալ կյանքի հետ»»: Գրքում նկարագրվում էր Շվարցի կողմից անցկացված փորձարկումը, որում հակադարձվում էին մեդիումներն ու Արիզոնայի համալսարանի ուսանողները: Մեդիումները պարտավոր էին պատմել այն մարդկանց մասին, որոնք վերջերս մահացել էին: Ողջ ինֆորմացիան նրանք պետք է ներկայացնեին հանգուցյալների հարազատներին: Փորձարկման էությունը կայանում էր նրանում, որպեսզի հասկանան՝ գոյություն ունի՞ արդյոք հանդերձյալ կյանք: Իրենց գուշակություններում մեդիումները մոտ էին լինում ճշմարտությանը միջինում 83%-ով, իսկ ուսանողները ճիշտ էին լինում 36%-ով: Հստակորեն ասել, որ մահից հետո կյանք գոյություն ունի, անհնար է: Իսկ փորձարկումը ցույց է տվել, որ տվյալները գուշակելը նույնն է, ինչ խոտի դեզում ասեղ գտնելը:

 

«Հոգևոր» փորձարկում

1870-ին անգլիացի գիտնական Ուիլյամ Կրուկսը որոշեց սպիրիտիզմին գիտական բացատրություն տալ: Սպիրիտիզմը միստիկական հոսանք է, որի հիմքում ընկած է հավատը հանդերձյալ աշխարհում մեռածների հոգիների գոյության և դրանց հետ հաղորդակցվելու հնարավորության նկատմամբ: Այդ որոշումը նա կայացրեց այն բանից հետո, երբ մահացավ նրա եղբայր Ուիլյամը, ով 21 տարեկան էր: Իր փորձարկման համար գիտնականը հրավիրեց մեդիումների և մենթալիստների և նրանց առջև խիստ նախապայմաններ դրեց. փորձարկումը պետք է անցկացվեր Ուիլյամի տանը և անծանոթ վկաների մասնակցությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով: Փորձարկման ընթացքում Կրուկսն այնպիսի իրադարձությունների ականատես եղավ, ինչպիսիք էին տարօրինակ ձայները, ստվերները, տախտակների վրա անհայտ գրառումների ի հայտ գալը: Փորձարկումից հետո Ուիլյամ Կրուկսը եկավ եզրակացության, որ տեղի ունեցող այս երևույթները գիտական բացատրություն ունենալ դեռևս չեն կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել