Օրեցօր եղանակը տաքանում է, ուստի ժամանակն է երբեմն ոտաբոբիկ քայլելու։ Ինչո՞ւ․ որովհետև այդ հասարակ գործողությունն իրականում բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Բժիշկներն ասում են, որ երբ մերկ ոտքը դիպչում է հողին, մարդու մարմնից դուրս են գալիս բացասական էլեկտրոնները՝ ստեղծելով ներքին ներդաշնակություն։

Ահա ևս մի քանի օգտակար հատկություն, որոնք կստիպեն ձեզ ժամանակ առ ժամանակ ոտաբոբիկ քայլել հողի վրայով։

Բոբիկ քայլելը թեթևացնում է ցավը և օգնում ազատվել մարմնի տարբեր մասերի այտուցվածությունից։

Image result for walking barefoot

Այն նաև դրական է ազդում ձեր քնի վրա։ Անքնությամբ տառապողների համար կան անգամ ոտաբոբիկ քայլելու թերապիաներ։

Image result for walking barefoot

Ձեր իմունային համակարգը ևս կուժեղանա։

Related image

Բժիշկների պնդմամբ ոտաբոբիկ քայլողների մոտ սրտի կաթված ստանալու շանսերը շատ ավելի քիչ են։

Image result for walking barefoot

Եվ որ ամենակարևորն է, վերջապես կվերականգնեք կապը ձեր և բնության մեջ․ չէ՞ որ մարդկության զարգացման հետ մեկտեղ մարդիկ սկսել են հեռանալ մայր բնությունից, ինչն այնքան էլ լավ չէ։

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել