Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում։ Ինչու՞ չեն կարողանում հավատարիմ և անկեղծ մնալ։ Սրանք մի քանիսն են այն ամենատարածված հարցերից, որոնց ոչ մեկը չի կարողանում վերջնական պատասխան տալ։

Պատճառը, որ այս հարցերին պատասխան չկա, կապված է հարաբերությունների բարդության հետ։ Ցանկացած փոխհարաբերություն իր հետ բերում է առանձնահատկություններ, այդ պատճառով շատ դժվար է միանշանակ ասել, թե որն է դավաճանության պատճառը։ Բայց մի բան կարելի է ասել. առողջ հարաբերություններում դավաճանություն երբեք չի լինի։ Ահա մի քանի նշան այն բանի, որ ձեր տղամարդը ձեզ չի դավաճանի։

1. Նա միշտ անկեղծ է ձեզ հետ

Նա միշտ անկեղծ է ձեզ հետ, նույնիսկ մանրուքներում։ Նա միշտ ճիշտ է ասում, թե ուր է գտնվում։ Չունի խնդիր զգացմունքներն արտահայտելու հետ։ Միշտ ասում է ձեզ իր անկեղծ կարծիքը։

2. Նա միշտ ձեզ տեղեկացված է պահում

Դուք ստիպված չեք զանգել նրան՝ ճշտելու համար, թե ուր է գտնվում, ստիպված չեք նրան ներկայացնել ձեր ծրագրերը, հարցնել նրան, թե ինչից է անհանգստացած։ Նա ձեզ համար բաց գիրք է։ Իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը, որպեսզի ձեզ տեղյակ պահի իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Երբեք այնպես չի անի, որ ձեզ ավելորդ զգաք։

3. Նա միշտ զբաղված է

Եթե նա այնպիսի տղամարդ է, ով միշտ ինչ-որ բան է անում, ժամանակ էլ չի ունենա ցանկացած այլ հարաբերության համար։ Եթե տարվել է իր աշխատանքով կամ նախասիրություններով, ուրեմն՝ իսկապես ժամանակ չի ունենա՝ իր կյանք բերելու այլ մարդկանց։

4. Նա այրել է բոլոր կամուրջները նախկին ընկերուհիների հետ

Հաճախ տղամարդիկ դավաճանում են իրենց ընկերուհուն նախկինի հետ։ Եթե նա այրել է բոլոր կամուրջները նախկինների հետ, ուրեմն՝ իսկապես կարիք չկա անհանգստանալու, որ կդավաճանի ձեզ։

5. Նա ձեր պահանջմունքները միշտ վեր է դասում իր սեփական պահանջմունքներից

Նա հավանաբար զգացմունքային է և գիտի՝ ինչ ցավ կարող է ձեզ պատճառել, եթե դավաճանի։ Նա երբեք չի ուզում անել մի բան, որը ձեզ կցավեցնի. ընդհակառակը, նա ուզում է անել ամեն բան, որ դուք ձեզ աշխարհում ամենաերջանիկը զգաք։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել