operativ.am-ը գրում է

Դալայ-լաման իր կարծիքն է հայտնել Երրորդ համաշխարհային պատերազմի՝ հավանական դառնալու մասին։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Դալայ-լաման՝ Դղարամսալա քաղաքի իր նստավայրում ռուս գիտնականների հետ հանդիիպումից հետո:

«Կարծում եմ չի լինի»‚- ասել է Դալայ-լաման՝ ի պատասխան Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին: Նրա խոսքով պատերազմները ոչնչացնում եմ մոլորակի կենդանի կյանքը: Ուստի նա կոչ է արել ողջախոհ լինել՝ մոլորակի վրա կենդանի ամեն ինչ չկործանելու համար։
Բուդդաների առաջնորդը նշել է‚ որ աշխարհի 7 միլիարդ ժողովուրդը կախված են մեկը մյուսից: Բացի այդ, Դալայ-լաման ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերն իր հսկայական ռեսուրսներով՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև միջնորդի։ Ողջ մարդկության համար անհրաժեշտություն է համարել Արևմուտքի և Արևելքի երկրների՝ միմյանց  նկատմամբ փոխադարձ հարգանքը պահելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել